
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, «Ռեալ Մադրիդը» հաղթել է «Ատլետիկո Մադրիդին»։
Մադրիդյան դերբին ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «Արքայական ակումբի», որի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ֆեդերիկո Վալվերդեն (2-րդ րոպեին) և Ռոդրիգոն (55-րդ րոպեին):
Եզրափակչում, որը կկայանա հունվարի 11-ին, «Ռեալ Մադրիդը» կմրցի «Բարսելոնայի» հետ, որը ավելի վաղ 5-0 հաշվով հաղթել էր «Ատլետիկ Բիլբաոյին»։