Թրամփը սպառնացել է Իրանին կոշտ հարվածով՝ անզեն մարդկանց վրա կրակելու դեպքում

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ միջոցներ
ձեռնարկել Իրանի իշխանությունների դեմ՝ Իրանում բողոքի ցույցերի աճի ֆոնին։

«Որոշ
մարդիկ զոհվել են այն պատճառով, որ բազմությունը եղել է այնքան հսկայական, որ
մարդկանց բառացիորեն ոտնակոխ են արել, դա սարսափելի էր։ Բազմությունը պարզապես հսկայական
է։ Այս ռեժիմը տապալելու էնտուզիազմը անհավատալի է։ Այնքան շատ մարդիկ են բողոքում»,-
ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝
ոչ ոք չի տեսել այնպիսի բան, որ հիմա տեղի է ունենում Իրանում։

«Բայց ես
հստակ հասկացրել եմ. եթե նրանք սկսեն կրակել այդ մարդկանց վրա, իսկ նրանք լիովին
անզեն մարդիկ են, որոնք սիրում են իրենց երկիրը և փոփոխություններ են ուզում, տեսեք՝
ինչի է վերածվել նրանց երկիրը։ Նրանք 150 տարի հետ են շպրտվել։ Եթե այս մարդկանց
հետ որևէ վատ բան անեն, մենք կհասցնենք շատ կոշտ հարված»,- հավելել է ԱՄՆ
նախագահը։

 

 

Leave a Comment