Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է Հալեպում հրադադարի մասին – Armenia Today

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպում հրադադարի ռեժիմի սահմանման մասին, որտեղ կառավարական ուժերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել:

«Բնակելի շրջաններում նոր էսկալացիան կանխելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հալեպ քաղաքի Շեյխ-Մաքսուդ, Աշրաֆիա և Բանի-Զեյդ շրջանների մերձակայքում կրակի դադարեցման մասին, որն ուժի մեջ է մտնում տեղական ժամանակով ժամը 03:00-ից», – ասված է նախարարության հայտարարության մեջ, որը տարածել են սիրիական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ներքին անվտանգության ուժերը սիրիական բանակի հետ միասին կազմակերպում են զինված կազմավորումների դուրսբերման մեխանիզմը:

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից էլ հետևում է, որ Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է:

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ ՍԴՀԿ հարձակումներից վերջին ամիսներին զոհվել է 25 զինվոր և ավելի քան 20 քաղաքացիական անձ: Տեղի «Գանձասար» թերթը հունվարի 8-ին տեղեկացրել էր, որ Հալեպի հայաբնակ Շեյխ-թաղա և Վիլաներ թաղամասերը նյութական վնասներ են կրել քաղաքում կառավարական և քրդական ուժերի բախումների հետևանքով: Ընդ որում, պարբերականը նշել է, որ տուժածներ չկան։

Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Leave a Comment