Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է ինչպես կանխատեսված տաքացման մասին, այնպես էլ առաջիկա օրերի ջերմաստիճանի. «Առաջիկա հինգ օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում: Կեսօրից հետո դեպի երեկո և հունվարի տասին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,- նշել է նա: