Թրամփն ասել է` կհարվածի Իրանին, եթե այնտեղ ցուցարարների սպանեն

Թրամփն ասել է` կհարվածի Իրանին, եթե այնտեղ ցուցարարների սպանեն

9 հունվարի 2026 – 11:37 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուժգին հարված կհասցնի Իրանին, եթե այնտեղ ցուցարարների սպանեն: Նա այդ մասին ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ կրկնելով հունվարի 2-ի իր հայտարարությունը:

Նա ընդգծել է, որ այդ մասին արդեն տեղեկացրել է Իրանի իշխանություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես նրանց հասկացրել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել… եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ հզոր հարված կհասցնենք», — հայտարարել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Իրանում բողոքի շարժման զարգացումներին, սակայն, հրաժարվել է հաստատել, որ Վաշինգտոնի նպատակը երկրի կառավարության տապալումն է։

«Լավ, ես չեմ ուզում դա ուղիղ ասել, բայց ասեմ ձեզ. նրանց գործերը լավ չեն»,-ասել է Թրամփը։

Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ երկրի ազգային արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Բողոքի գլխավոր թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր՝ բողոքի ակցիաներից Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում։ Այս իրադարձությունների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրան փոխարինել է Աբդոլնասեր Հեմմատին։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են բախումների ոստիկանության հետ և ուղեկցվել կարգախոսներով ընդդեմ գործող քաղաքական համակարգի։ Զոհերի մասին հաղորդումներ են եղել թե՛ ուժայինների, թե՛ ցուցարարների շրջանում։

Ըստ Իրանի կենտրոնական բանկի տվյալների՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38.9 տոկոսի։ Ռիալը շարունակում է կտրուկ արժեզրկվել։ Վերջին ամիսներին այն մի քանի անգամ նոր հակառեկորդներ է սահմանել դոլարի նկատմամբ։ Միացյալ Նահանգների՝ 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից դուրս գալուց առաջ սև շուկայում մեկ դոլարը գնահատվում էր մոտ 50 հազար ռիալ, իսկ այժմ ազատ շուկայում դրա փոխարժեքը գերազանցում է 1.4 միլիոն ռիալը։

Leave a Comment