Ռոնալդուն գլխավորել է ռմբարկուների ցուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրիշտիանու Ռոնալդուի հերթական գոլը չի օգնել «Ալ Նասրին», որը Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրում 1։2 հաշվով տնային պարտություն է կրել  «Ալ Կադիսիայից»։

Պորտուգալացի հարձակվողը խաղի 81-րդ րոպեին հաշիվը կրճատել է 11-մետրանոց հարվածով։ Դա 40-ամյա Ռոնալդուի 958-րդ գոլն էր կարիերայում։

Ընթացիկ առաջնությունում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է 13 խաղի, խփել 14 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում ու միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ «Ալ Նասրը» 31 միավորով երկրորդն է և 4 միավոր զիջում է առաջատար «Ալ Հիլյալին»։



Leave a Comment