Կովկասի երկու համեղ երկրները՝ Հայաստան և Վրաստան



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս ճանապարհորդությունը նման է առատաձեռնորեն գցված սեղանի՝ բուրավետ, հոգեհարազատ, լի համերով, պատմություններով ու հանդիպումներով, գրում է klubgidov.ru–ն։

Սկզբում Վրաստանը՝ խաղողի այգիներ, ժայռերի վրա վանքեր, աղմկոտ խնջույքներ և ծաղիկներով ցրված պատշգամբներ։ Այստեղ նույնիսկ քարերն են երգում, իսկ օդից հացի ու ազատության հոտ է գալիս։

Ապա Հայաստան՝ հին տաճարներ, նռան գինիներ, լեգենդներով շնչող լեռներ։ Այստեղ ձեզ վերաբերվում են այնպես, կարծես դուք վաղեմի ազգականներ լինեք, և յուրաքանչյուր բաժակաճառ կյանքի հանդեպ սիրո հռչակագիր է։

Յոթ օր, որպեսի Կովկասը համտեսվի ոչ միայն գդալով, այլ նաև սրտով։ Երկու երկիր, երկու կերպար, մեկ հոգի՝ տաք, բաց և ընդմիշտ ձերը։

Շրջագայությունը նախատեսված է լայն լսարանի համար և իդեալական է բոլոր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ճանապարհորդների համար։ Այն ներառում է հետաքրքիր էքսկուրսիաներ փորձառու ուղեկցորդների հետ, ովքեր կպատմեն տեղական մշակույթի և պատմության մասին, ինչը ճամփորդությունը դարձնում է հետաքրքիր և ուսուցողական։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Leave a Comment