Սիրիայում տիրող իրավիճակի ֆոնին չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը

Բաժանորդագրվել

Ավիաընկերությունը թռիչքներն իրականացնում է ուրբաթ օրերին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով չեղարկվել է Cham Wings Airlines ավիաընկերության Հալեպ – Երևան չվերթը։ Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Հալեպում արդեն մի քանի օր է՝ մարտեր էին ընթանում Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային կառավարության զորքերի և քրդական կազմավորումների միջև։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Երևանի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի դրությամբ հայտնել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին։

Այդուհանդերձ, Հալեպի օդանավակայանը դեռևս շարունակում է փակ մնալ։

Միևնույն ժամանակ, ըստ չվացուցակի, Երևան ուշացումով կժամանեն նաև չվերթեր Եկատերինբուրգից (Ural Airlines), Մոսկվայից (Red Wings) և Բուդապեշտից (Wizz Air)։

Հիշեցնենք, որ Fly Cham ավիաընկերությունը դեպի Երևան կանոնավոր չվերթեր էր սկսել իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 7-ից։

Leave a Comment