ԱՄՆ դեսպանն ու փոխվարչապետը կարևորել են TRIPP նախագծի իրականացումը

ԱՄՆ դեսպանն ու փոխվարչապետը կարևորել են TRIPP նախագծի իրականացումը

9 հունվարի 2026 – 11:01 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը:

Փոխվարչապետը անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին արդյունավետ և կառուցողական համագործակցության համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանից:

Leave a Comment