«Կա մեկ սահմանափակում՝ իմ բարոյականությունը. Ինձ պետք չէ միջազգային իրավունքը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York
Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ միայն ինքն է սահմանափակում իր իշխանությունը՝
որպես գերագույն հրամանատար։

Այսպես է նա պատասխանել հարցին, թե կա՞ն արդյոք
սահմանափակումներ իր գլոբալ լիազորություններում.
«Այո,
կա մեկ սահմանափակում. իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական բանականությունը։
Սա միակ բանն է, որը կարող է ինձ կանգնեցնել։ Ինձ պետք չէ միջազգային իրավունքը: Ես
չեմ ուզում վնասել մարդկանց
»։

Երբ Թրամփին հարցրել են՝ պե՞տք է արդյոք իր
վարչակազմը հետևի միջազգային իրավունքին, նա պատասխանել է. «Այո»։ Միաժամանակ ԱՄՆ
նախագահը նշել է, որ ինքն անձամբ կորոշի, թե երբ են նման սահմանափակումները կիրառելի
Միացյալ Նահանգների նկատմամբ։ «Դա կախված է նրանից, թե ինչպես եք սահմանում
միջազգային իրավունքը»,- ասել է նա։

 

 

 

Leave a Comment