Վերջին 2 օրը ՀՀ-ում օդի ջերմաստիճանը բարձրացել է 16-20 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում

https://arm.sputniknews.ru/20260109/verjin-2-ory-hh-um-odi-jermastitshany-bardzracel-e-16-20-astitshanvov-inch-eghanak-e-spasvum-97596429.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72132271_181:0:1600:1064_1920x0_80_0_0_126066cdd2da522d9a5915bb37ed2b6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, հայաստան, մարզ, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, հայաստան, մարզ, երևան

Բաժանորդագրվել

Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 2 օրը գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Այսպես` հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ

✔️Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,

✔️Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն,

✔️ Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն,

✔️Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում՝ -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ 0․․․-4,

✔️Գեղարքունիքում՝ -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,

✔️Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում՝ -12․․․-15, այսօր՝ -2․․․-3 աստիճան ցուրտ,

✔️Արարատյան դաշտում՝ -13․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ,

✔️Վայոց Ձորում՝ -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,

✔️Սյունիքի նախալեռներում՝ -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր՝ +8․․․+12 աստիճան տաքություն,

✔️ Սյունիքի հովիտներում՝ -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն։

✔️Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ։

Նշվում է, որ հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրն էապես չի փոխվի։

Leave a Comment