ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրի քաղաքացիների մուտքի արտոնագրերը

ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրի քաղաքացիների մուտքի արտոնագրերը

9 հունվարի 2026 – 10:28 AMT

PanARMENIAN.Net – 2026 թվականի հունվարի 1-ից, 10998 նախագահական հռչակագրի համաձայն, ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրի քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment