Չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր հանդիպելու դեպքում դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ին․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հորդորում են չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր հանդիպելու դեպքում դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ին

«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի փողոցներում, բակերում չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր հանդիպելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ:
Ինչպես
🔹Զանգահարել 1-05 հեռախոսահամարով
🔹Գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին
🔹Գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով:
🔷Ահազանգերը ներկայացնելիս անհրաժեշտ է հստակեցնել հասցեն և տրամադրել հեռախոսահամար»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment