Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Էյֆելյան աշտարակի և Հաղթական կամարի մերձակայքը

Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Էյֆելյան աշտարակի և Հաղթական կամարի հարակից ճանապարհները՝ բողոքելով Եվրոմիության և Հարավային Ամերիկայի երկրների միջև սպասվող առևտրային համաձայնագրի դեմ, որը, նրանց պնդմամբ, անարդար մրցակցություն կստեղծի: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները «ձեռնպահ չեն մնա» միջամտությունից, իսկ կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը ֆրանսիական ռադիոյով ընդգծել է, որ ճանապարհների արգելափակումը կամ խորհրդարանի առջև հավաքվելու փորձերն անօրինական են: Ոստիկանական ուժեղ վերահսկողության պայմաններում ֆերմերները ցույցեր են անցկացրել նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի առջև՝ սուլոցներով ու բացականչություններով դիմավորելով Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին, երբ նա դուրս է եկել նրանց հետ հանդիպման: Եվրոմիության անդամ երկրները նախատեսում են […]

Leave a Comment