«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․
Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով։

Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,

Լոռիում համապատասխանաբար -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն,

Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն,

Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր 0․․․-4,

Գեղարքունիքում -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,

Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում -12․․․-15, այսօր -2․․․-3 աստիճան ցուրտ,

Արարատյան դաշտում -13․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,

Վայց Ձորում -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,

Սյունիքի նախալեռներում -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր +8․․․+12 աստիճան տաքություն,

Սյունիքի հովիտներում -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն։