Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Կառավարությունից հայտնում են, որ հունվարի 7-ին կայացած հանդիպման ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար եւ ընդգծել է Քրիստինա  Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։ 

 

Քրիստինա Քվինը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս ՀՀ–ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ 

Leave a Comment