https://arm.sputniknews.ru/20260109/vov-e-eghel-vardan-ghukasjani-khcum-ev-inchu-en-nran-teghapvokhel-ajl-khuc-zhvoghvovurd-97595268.html
Ով է եղել Վարդան Ղուկասյանի խցում, և ինչու են նրան տեղափոխել այլ խուց. «Ժողովուրդ»
Ով է եղել Վարդան Ղուկասյանի խցում, և ինչու են նրան տեղափոխել այլ խուց. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Դատարանը միջնորդությունները բավարարել է։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T10:09+0400
2026-01-09T10:09+0400
2026-01-09T10:18+0400
վարդան ղուկասյան
վալոդյա գրիգորյան
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
մեկուսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_0:77:1268:790_1920x0_80_0_0_aab782902a989fb19afad31751bcf684.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջնորդություններ են ներկայացվել դատարան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։Դատարանը միջնորդությունները բավարարել է, և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_3dfc5f047fc3badac1d2d1c518447e7f.jpg.webp
վարդան ղուկասյան, վալոդյա գրիգորյան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, մեկուսարան
վարդան ղուկասյան, վալոդյա գրիգորյան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, մեկուսարան
Դատարանը միջնորդությունները բավարարել է։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջնորդություններ են ներկայացվել դատարան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։
Դատարանը միջնորդությունները բավարարել է, և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել։