
Իրանի մայրաքաղաք Թեհրանում և երկրի այլ շրջաններում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, փողոց է դուրս եկել մինչև կես միլիոն ցուցարար։
Բողոքի ցույցեր են տեղի ունենում 31 նահանգների առնվազն 340 քաղաքներում և գյուղերում: Ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Նորվեգական Iran Human Rights (IHR) կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում՝ ութ անչափահաս։
Իսկ NetBlocks-ը հայտնել է Իրանում համացանցի ամբողջական անջատման մասին։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։