Սիրիայի պաշտպանության նախարարությունը գիշերը հայտարարել է Հալեպում հրադադարի մասին՝ կառավարական ուժերի և քրդական ուժերի միջև բախումներից հետո։
Հրադադարն ուժի մեջ է մտել ժամը 03:00-ից (Երևանի ժամանակով ժամը 04:00-ից)։
Նշվում է, որ քրդական զինված խմբավորումները մինչև ուրբաթ առավոտյան տեղի ժամանակով ժամը 09:00-ն ժամանակ ունեն լքելու նշված տարածքները։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հալեպում վերսկսվել էին Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) միջև բախումները։