Հունվարի 9-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրից հետո դեպի երեկո նույնպես սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում կեսօրին կանխատեսվում է 2-4, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան։
Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 3-6 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 8-13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 2-6 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-6 աստիճան։ Արմավիրում սպասվում է 2-5 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-5 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 3-7 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 14 աստիճան տաքություն։
