Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել


Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ: Ցույցեր են տեղի ունեցել մասնավորապես Վանում և Մարդինում:


 


Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» կոչ է արել պահպանել Դամասկոսի հետ կնքված համաձայնությունը և վերջ դնել Հալեպում բախումներին: Ըստ Ֆիդանի՝ քրդական խմբավորումը չի կատարում մարտին կնքված համաձայնագիրը, ըստ որի «Սիրիայի դեմոկրատական ուժերը» պետք է իր բոլոր ռազմական և քաղաքացիական կառույցներն ինտեգրեր երկրի պետական համակարգում:


 


Թուրքական քրդամետ Հանուն հավասարության և ժողովրդավարության կուսակցությունն էլ Սիրիայի կառավարությանն է մեղադրել խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար՝ նշելով, որ թուրքական կողմի հայտարարություններն ավելի են հրահրում բռնությունը տարածաշրջանում:


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:


 


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ2

Leave a Comment