34 տարի առաջ այս օրը Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ

34 տարի առաջ այս օրը` 1992թ. հունվարի 8-ին ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

1991 թ.-ի դեկտեմբերի 28-ին ժողովրդի 99․89% կողմ ձայներով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին առաջին գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:

Արցախյան պատերազմի բովով անցած Արթուր Մկրտչյանի պաշտոնավարության շրջանում ազատագրվեցին բազմաթիվ գյուղեր և շրջաններ։

Արթուր Մկրտչյանը պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս։ 1992 թվականի ապրիլի 14-ին նա սպանվեց։

 

ՀՅԴ Հայաստան

Leave a Comment