Լեռնաձոր գյուղում այրվել են ավտոտնակն ու ներսում կայանած «Օպել»-ը


Հունվարի 8-ին՝ ժամը 20։24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկին հարակից ավտոտնակում:


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:27-ին, մարվել՝ 22:10-ին: Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


 


Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը, ներսում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենան, իսկ հարակից խորդանոցում՝ կենցաղային իրեր:


 


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածքումը դեպի մոտակա բնակելի տուն:

Դիտումների քանակ1

Leave a Comment