Այս տարվա 1-ին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության ցածր ակտիվություն

Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ

Այս տարվա 1-ին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության ցածր ակտիվություն


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ 2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ:


Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։


Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։


Նշվում է նաև, որ 2026 թ.-ի հունվարի 5-ի դրությամբ` իրականացվել է 185 497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200 000 դեղաչափի 92,7%-ը։


Leave a Comment