Հունվարի 1-ից 7-ը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նույն ժամանակահատվածում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերն ամառային էին, իսկ 298-ինը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։
Նշվում է նաև, որ տոնական օրերին փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու։
