Ստամբուլում, օդերևութաբանական նախազգուշացումներից հետո, ուժեղ փոթորիկն ու հարավային քամիները լուրջ վնասներ են հասցրել։ Մարմարա ծովի ափերին բարձր ալիքները շրջել են խարսխված նավակներ ու շքեղ զբոսանավեր, Թուզլայում և Ամբարլիում գրանցվել են վտանգավոր միջադեպեր։ Փոթորիկը պոկել է տանիքներ։
Նշենք, որ Ստամբուլի նահանգային իշխանությունների տվյալներով՝ հինգշաբթի օրը Ստամբուլում սպասվել են ժամում մինչև 90 կիլոմետր (56 մղոն ժամում) փոթորկային քամիներ և ուժեղ անձրևներ, հնարավոր են տրանսպորտային խափանումներ։
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը երկուշաբթի օրը դեղին եղանակային տագնապ էր հայտարարել 81 նահանգներից 63-ում՝ փոթորկային քամիների, ուժեղ անձրևների և ձնահոսքերի վտանգի պատճառով։