
Սլովակիան Ուկրաինային կտրամադրի բացառապես մարդասիրական օգնություն, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Մենք կկենտրոնանանք բացառապես Ուկրաինայի և Սլովակիայի միջև մարդասիրական և փոխշահավետ համագործակցության վրա… Եթե ես գնայի Փարիզ («կամավորների կոալիցիայի» հանդիպմանը – խմբ.), ստիպված կլինեի կրկնել նույնը. ոչ մի զինվոր, ոչ մի զենք, ոչ մի ռազմական վարկ։ Ես ուզում եմ լսել «խաղաղություն» բառը»,- ասել է Ֆիցոն Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հինգշաբթի օրը պաշտոնական այցով գտնվում էր Բրատիսլավայում։
Վարչապետը հաստատել է, որ միակ բանը, որ Սլովակիան պատրաստ է անել, Ուկրաինայում՝ որպես հարևան պետություն հնարավոր խաղաղության համաձայնագրի պահպանման մոնիթորինգին մասնակցելն է։