Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Դուբայից Մոսկվա մեկնող Utair ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. հաղորդում են մի շարք թելեգրամյան ալիքներ և լրատվականներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։

Boeing 767-ը ներկայումս վառելիք է այրում և արդեն ավելի քան 10 անգամ պտտվել է Դուբայից: Ինքնաթիռը մոտ մեկ ժամ առաջ է մեկնել Ալ Մաքթումի միջազգային օդանավակայանից: Չվերթը պետք է ժամաներ Վնուկովո օդանավակայան ժամը 21:15-ին:

Utair-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով: Ավիաընկերությունը ընդգծել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն աղետի ազդանշանի մասին:

Leave a Comment