Ամստերդամ․ Հեղինակավոր պարբերականն անդրադարձել է ՀԱԵ և Կարապետյանի դեմ քաղաքականացված գործողություններին

Ամստերդամ․ Հեղինակավոր պարբերականն անդրադարձել է ՀԱԵ և Կարապետյանի դեմ քաղաքականացված գործողություններին

8 հունվարի 2026 – 18:31 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP ընկերության հիմնադիր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի միջազգային իրավաբանական ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հեղինակավոր San Francisco Examiner պարբերականն անդրարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ «ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները»։

«Միջազգային ևս մեկ լրատվամիջոցի արձագանք․․․

Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Leave a Comment