Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ աշխատակցին արժեքավոր նվերով է պարգևատրել

Հասարակություն

08.01.2026 | 18:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժեքավոր նվերով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել։

Նշվում է, որ այն Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ հանձնվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի-պոլիկլինիկայի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փոխգնդապետ Թամարա Մելիքյանին բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։

Թե ինչ արժեքավոր նվերի մասին է խոսքը, որոշման մեջ չի նշվում։ Factor TV-ն մանրամասներ պարզելու համար հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment