8 հունվարի 2026 – 17:51 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտնել է, որ ՀԱԵ Բարենորոգման խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել վարչապետի կեցավայրում: Նա նաև անդրադարձել է հարցերին, թե ինչ է քննարկվել նիստի ժամանակ, թե ինչ են պատրաստվում անել առաջիկայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ, և արդյոք չունի՞ մտահոգություն, որ իր և իր թիմակիցների գործողություններին մի օր կարող է տրվել քրեաիրավական գնահատական, հայտնում է 1lurer.am-ը:
«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի: Ոչ ոք էլ հեռանալու մտադրություն չի ունենում: Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ: Նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ: Բայց մենք դա, էլի եմ ասում, ոնց որ արել ենք, կանենք անցնցում՝ քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված:
Այն դեպքերում, երբ ես հետահայաց ինքնահայել եմ և տեսել եմ, որ քրիստոնեական հանդուրժողականության ու սիրո ուղուց շեղվել եմ, դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել, այդ թվում՝ արդեն բազմիցս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս և ներում եմ հայցում իմ մեղքերի համար:
Ինչ վերաբերում է քրեաիրավական գնահատականին, ՀՀ-ն ինստիտուցիոնալ պետություն է, և համոզված եղեք, որ եթե իմ արարքներում կամ որևէ մեկի արարքներում, ձեր արարքներում լինեն քրեական պատասխանատվության, Քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքն անպայման կստանան»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
ՇվեյցարիայումՀայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահՏեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանըողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգմանՀամակարգող խորհրդիստեղծումը՝ հայտարարելով, որմիանում էայս նախաձեռնությանը