Coinbase-ը հայտարարել է The Clearing Company կանխատեսման շուկաների հարթակի ձեռքբերման ծրագրի մասին՝ իր հարթակում այս տեսակի առևտուրը ընդլայնելու նպատակով։
Թոնի Գեմայելի կողմից հիմնադրված ընկերությունը մասնագիտացած է իրադարձությունների վրա հիմնված գործարքների հաշվանցման և նստեցման մեջ՝ օգտագործելով սթեյբլքոիններ և հնարավոր դարձնելով գրեթե ակնթարթային փոխանցումների իրականացումը։
Ձեռքբերումը համահունչ է Coinbase-ի «ամեն ինչի բորսա» դառնալու ծրագրին, որի շրջանակում օգտատերերը կկարողանան իրական աշխարհի իրադարձությունների արդյունքների հիման վրա թրեյդինգ անել նույն միջավայրում, որտեղ զբաղվում են կրիպտոակտիվների և արժեթղթերի առևտրով։ Coinbase-ը նշել է, որ գործարքը կմեծացնի ընկերության մասնագիտական փորձը և կխթանի կանխատեսման շուկաների ծառայությունների զարգացումը։ Չնայած ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել, գործարքը կվերջնականացվի 2026թ.-ին հունվարին՝ կանոնակարգային և այլ պայմանների կատարումից հետո։
Հայտարարությունը հաջորդել է նոյեմբերին Իռլանդիայի Կենտրոնական բանկի կողմից Coinbase Europe-ի Coinbase Global դուստր ընկերության մոտ 21.5 միլիոն եվրո տուգանմանը՝ 2021-ից 2025 թվականներին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի վերահսկման պարտավորությունները պատշաճորեն չկատարելու համար։ Իռլանդիայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընկերությունը պատշաճ կերպով չի վերահսկել 176 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան 30.5 միլիոն գործարքների իրականացումը, ինչպես նաև մոտ երեք տարի ուշացրել է հազարավոր դեպքերի մասին իրավասու մարմիններին հաղորդումը։