ՏիկՏոկով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր, Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում․ հայտարարություն

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, կեղծ տեղեկություն է տարածվում առ այն, թե, իբր, Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրությունում։

Leave a Comment