Aurora News | Թուրքիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանին պատկանող նավերի վրա

Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավերի վրա։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Ռուսական «ստվերային նավատորմին» կապված ELBUS նավթատարը հարձակման է ենթարկվել Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքի կողմից։

 Պալաուի դրոշի ներքո նավարկող նավը ուղևորվում էր դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ՝ նավթ բեռնելու համար։ 

Հարվածի հետևանքով վնասվել է նավերի վերին մասը։ Նավը ներկայումս քարշակվում է Ինեբոլու նավահանգիստ։

Leave a Comment