Կարակասում նորից փողոց են դուրս եկել Մադուրոյի կողմնակիցները: Նյու Յորքի դատարանի առաջ կանգնած Վենեսուելայի նախկին նախագահի աջակիցները պահանջում են, որ Միացյալ Նահանգները վերադարձնի նախագահին:
Մինչ Կարակասում ցույցերը չեն հանդարտվում, նախագահի պաշտոնակատար նշանակված փոխնախագահը, որին մեղադրում են Մադուրոյի առևանգմանը նպաստելու համար, հայտարարում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ վենեսուելական ապրանքների հիմնական շուկան: Վաշինգտոնն արդեն հայտարարում է վենեսուելական նավթային ընկերությանը պատժամիջոցների ցուցակից հանելու մասին: