Փաշինյանին սպասարկող մեքենայի «001 UU» համարանիշը փոխվել է «1»-ի



ՀՀ կառավարության որոշմամբ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001 UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինվում է միայն «1» թվով։ Նախագիծը մշակվել է ՆԳՆ կողմից։


«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել արդիականացված պահանջներին»,- ասված է հիմնավորումների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment