Aurora News | Իրանում լարված իրավիճակ է. ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

Իրանի Քերմանշահում և Չենարան քաղաքում ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։

Հաղորդվում է վիրավորների մասին․ նրանց ճշգրիտ թիվը և առողջական վիճակը ճշտվում են։ Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները նշում են, որ հնարավոր է նաև զոհեր լինեն։

Հիշեցնենք` Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը․ քաղաքացիները տարբեր քաղաքներում դուրս են գալիս փողոցներ՝ հնչեցնելով հակակառավարական կարգախոսներ։ Iran International-ի փոխանցմամբ՝ ցուցարարները կոչեր են անում իշխանությունների հեռացման, ինչպես նաև հնչեցնում են միապետության վերադարձին վերաբերող կարգախոսներ։

Leave a Comment