Կարծում եմ՝ ժողովրդի միջև պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, հեռացված է եկեղեցուց, ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու վերնախավը եկեղեցին մեկուսացրել է ժողովրդից, սակայն եկեղեցին առաջին հերթին ժողովրդինն է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց՝ իրենց մեկնարկած գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում։
«Նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում։ Մեր խնդիրն է վերականգնել եկեղեցու և ժողովրդի միասնականությունը»,- շեշտեց Փաշինյանը։
Անդրադառնալով սուրբծննդյան ուխտերթին՝ նա կարծիք հայտնեց որ այն բավականին մարդաշատ է եղել։
«Այնտեղ կային պետական պաշտոնյաներ, քաղաքացիներ։ Այդ երթի ժամանակ ինձ մոտեցել են զոհվածների մայրեր, որոնք պետական պաշտոնյաներ չեն, մարզի բնակիչներ են։ Մարդիկ կային, որոնք արտերկրից էին եկել, որ մասնակցեին երթին։ Վարչապետը երթի է հրավիրում, բա կառավարման թիմակիցները չմասնակցեի՞ն։ Բա չմասնակցեին, կասեիք՝ պաշտոնյաները բոյկոտել են, այսինքն՝ կառավարման ճգնաժամ է»,- ասաց նա։
Ի պատասխան այն հարցի, որ իրավաբանները հայտարարում են՝ վարչապետը, 10 տիրադավ եպիսկոպոսների հետ Հայ Առաքելական եկեղեցու բարենորգման խորհրդի կազմում ներգրավելով, սահմանդրական կարգ է խախտել, և առնվզան 10-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ինքը վարչապետ է լրագրողների առջև, քաղաքացի չէ, և փարսեցիություն անելու կարիք չկա։
«Կարող էի գրել Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ քաղաքացի, և դուք հարց կտայիք՝ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան, դուք ինչո՞ւ եք գնացել վարչապետի կեցավայրում կազմակերպել այդ հավաքը և ոչ թե Իջևանի բնակարանի այսինչ հասցեում։ Չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր կա։ Ես հանդես եմ գալիս եկեղեցու հետևորդ, նաև հանդես եմ գալիս որպես վարչապետ»,-ասաց նա։