Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ. նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը. Փաշինյան

Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ. նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ խմբ.) ստիպված կլինի հեռանալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի: Ոչ ոք էլ հեռանալու մտադրություն չի ունենում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ  դա անել առանց ցնցումների և քրիստոնեական հանդուրժողականությամբ ու սիրով տոգորված ձևով։

Leave a Comment