Ռադամել Ֆալկաոն վերադարձել է հարազատ ակումբ

Կոլումբիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռադամել Ֆալկաոն վերադարձել է կոլումբական «Միլիոնարիոս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

39-ամյա ֆուտբոլիստը «Միլիոնարիոսի» սան է։ Նա 2024 թվականին վերադարձել էր հարազատ ակումբ, իսկ 2025-ի ամռանը հեռացել էր ու մինչև օրս ազատ գործակալի կարգավիճակում էր։

Կոլումբիայի նախորդ առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 5 գոլի հեղինակ։ Եվրոպայում անվանի հարձակվողը խաղացել է պորտուգալական «Պորտուում», Մադրիդի «Աթլետիկոյում», «Մոնակոյում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում» ու այլ ակումբներում։

Կոլումբիայի հավաքականի կազմում Ֆալկաոն 2007-2023-ին անցկացրել է 105 խաղ ու խփել 36 գոլ։

Leave a Comment