
Փաստը, որ եղել են մարդիկ, որոնք Ամանորի գիշերը
անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն
կառավարման արդյունքները, որոնք նախորդող շրջանում իրականացվել
են ՀՀ էլեկտրական ցանցերում, ճեպազրույցում ասել է Նիկոլ
Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի
էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային
պարտավորությունները՝ մասնավորապես ՀՀ մարզային
բնակավայրերում
Նա նշել է, որ եթե վերջին 6 ամսվա գործընթացները
չլինեին, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ
ավել:
«Ռոմանոս Պետրոսյանի և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե 1 ընտանիք, պետական հիմնարկ, զորամաս, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,-ասել է Փաշինյանը