«Ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը չի տիրապետում իր իրավունքներին ու պարտականություններին»

Լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, պատասխանելով հարցին, թե ինչու է անցնում իր լիազորությունները և միջամտում Եկեղեցու գործունեությանը, փորձեց ներկայացնել այնպես, թե իբր իր լիազորությունների տիրույթը՝ իրավունքներն ու պարտականությունները, հստակ չեն. « Օրինակ էդ որտե՞ղ է գրված, որ ես իրավունք ունեմ բրիֆինգ անելու»: Փաստորեն էս մարդը ոչ միայն ծանոթ չէ Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ «Օրինականության սկզբունքին», այլև տեղյակ չէ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասին, որը սահմանում է. « Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը»: Այսինքն՝ հենց այս նորմն էլ իրեն իրավունք տալիս, որ պարբերաբար ճեպազրույցներ տա:

Այպիսով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իր իրավունքներին ու պարտականություններին»:

Leave a Comment