Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահի հետ


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ հեռախոսազրույցի և նրա հետ մոտ ապագայում հանդիպման մասին։ Թրամփը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական հարթակում։

«Մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, որը զանգահարեց՝ բացատրելու թմրանյութերի հետ կապված իրավիճակը և մեր միջև այլ տարաձայնությունները։ Ես գնահատեցի նրա զանգը և զրույցի տոնը․ անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը մոտ ապագայում»,- գրել է նա։

Թրամփը նշել է, որ ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման համար։

Ավելի վաղ Թրամփը, քննադատելով Գուստավո Պետրոյին, պնդել էր, որ Կոլումբիան կոկաին է մատակարարում Միացյալ Նահանգներին, և նաև սպառնացել էր Կոլումբիայի առաջնորդին, հորդորելով,  «ավելի զգույշ լինել»։



Leave a Comment