Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան


Հարեվաններ


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի առավոտյան մեկնել է Լիբանան՝ արաբական երկրի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով։

Ինչպես հաղորդում է Mehr News Agency-ն, Արաղչին գլխավորում է դեպի Բեյրութ ուղևորվող քաղաքական և տնտեսական պատվիրակությունը՝ լիբանանցի պաշտոնյաների հետ հանդիպումների համար։


Չորեքշաբթի օրը կայացած նախարարների կաբինետի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Արաղչին ընդգծել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել Լիբանանի հետ հարաբերությունները՝ նշելով, որ տնտեսական համագործակցությունը կլինի այցի առանցքային ասպեկտը։



Leave a Comment