«Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով։ Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով։ Տունը տաքացնելու համար քաղաքցիները, ընդհակառակը, պետք է փորձեն ծախսել ավելի քիչ, ասենք՝ 18,000 դրամ և ներդրումներ անեն, որպեսզի տունը էներգետիկ առումով, ամբողջությամբ վերափոխվի»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։