ԱՄՆ նախագահը հայտարարել է 2027 թվականի համար ռեկորդային պաշտպանական բյուջեի մասին: Թրամփի խոսքով՝ ընդհանուր գումարը պետք է հասնի 1.5 տրիլիոն դոլարի, ինչը թույլ կտա ստեղծել «երազանքի բանակ չափազանց խնդրահարույց և վտանգավոր ժամանակներում»:
ԱՄՆ 2027 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմի 1.5 տրիլիոն դոլար, այլ ոչ թե 1 տրիլիոն դոլար, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում:
Թրամփը նշել է, որ այն պետք է կարողանա ապահովի իր անվտանգությունը՝ «անկախ նրանից, թե ով է հակառակորդը»: