Քեշիշյան․ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ է

Քեշիշյան․ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ է

8 հունվարի 2026 – 12:34 AMT

PanARMENIAN.NetԻրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ վիճակում է: Այդ մասին ասել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, հայտնում է Factor.am-ը:

«Այս պահին թուլացում չի նկատվում, և եթե կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի, հավանաբար, դեռ այսպես շարունակվի և նույնիսկ ընդարձակվի»,- ասել է նա:

Նրա գնահատմամբ՝ թեև իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկել են ու խոստումներ տվել, սակայն տեսանելի արդյունքներ չկան։

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը (HRANA) հայտնել է, որ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 34 ցուցարար և 4 իրավապահ, ձերբակալվել է 2200 ցուցարար։

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից, երբ տնտեսվարողները դուրս եկան մայրաքաղաք Թեհրանի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը սև շուկայում իրանական արժույթի՝ ռիալի, արժեքի կտրուկ անկման դեմ։

Leave a Comment