Դանիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիա ներխուժման դեպքում իրենց զինված ուժերը կգործեն առանց վարանելու։
Դանիայի պաշտպանության նախարարությունը LBC ռադիոկայանին հաստատել է, որ նման իրավիճակում դանիացի զինվորները կղեկավարվեն 1952 թվականի եվրոպական մարտական գործողությունների կանոններով, այսինքն՝ «նախ կրակել, հետո հարցեր տալ» սկզբունքով։
Կոպենհագենում ընդգծել են, որ խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը, և այդ դեպքում այս կանոններում որևէ բացառություն նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար նախատեսված չեն։
Արա Պողոսյան, քաղաքագետ