Մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն՝  երկու տարի ժամկետով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի զորակոչ հայտարարելու մասին որոշում կայացրեց։

Ըստ այդմ հայտարարվեց 2026–ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝  ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը։

Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:

Leave a Comment