ֆրանսիացի և բրիտանացի զինվորականները Ուկրաինայում զբաղվելու են տեխնիկայի սպասարկմամբ


Աշխարհ


Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են մինչև 15 հազար զինվորականի ուղարկել Ուկրաինա։ Ռազմական կոնտինգենտի թվաքանակի մասին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։


Զրուցակիցների խոսքով՝ նշված 15 հազարից Լոնդոնը պատրաստ է Ուկրաինա ուղարկել կեսից պակասը։ Պարբերականի աղբյուրները 15 հազար զորախմբի թվաքանակը լավատեսական են գնահատում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համար։


Ըստ թերթի՝ ֆրանսիացի և բրիտանացի զինվորականները Ուկրաինայում զբաղվելու են տեխնիկայի սպասարկմամբ, Ուկրաինայի Զինված ուժերի ուսուցմամբ և պաշտպանական ենթակառուցվածքների կառուցմամբ:



Leave a Comment